ԱՀԿ. Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան կորոնավիրուսի ամենավտանգավոր օջախներն են

ԱՀԿ. Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան կորոնավիրուսի  ամենավտանգավոր օջախներն են

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման ամենավտանգավոր օջախներն են Հրվ. Կորեան, Իրանը, Իտալիան և Ճապոնիան, սակայն բոլոր երկրների համար էլ վիրուսի վտանգ կա, հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից, փոխանցում է Reuters-ը:

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում գրեթե 9 անգամ կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր են գրանցվել Չինաստանի սահմանից դուրս:

Նա ասել է, որ կորոնավիրուսի կանխումը հնարավոր է, իսկ «զսպման քաղաքականությունը» պետք է գերակայություն լինի բոլոր երկրների համար:

Գեբրեիսուսի խոսքով՝ Չինաստանից դուրս գրանցված 8739 դեպքի 81%-ն արձանագրվել է նշված 4 երկրում:

ԱՀԿ-ից հայտնել են, որ աջակցում են Իրանին՝ 100,000 դիագնոստիկ թեստեր և 15,000 բուժաշխատողի համար հատուկ հանդերձանք հատկացնելով:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---