Մադլեն Օլբրայթ. Ողջ աշխարհն է համաձայն, որ ցեղասպանությունն անթույլատրելի է, սակայն ցեղասպանություններն շարունակվում են

PanARMENIAN.Net - Ցեղասպանությունն անընդունելի է: Նրա առաջին ծիլերը կարելի կանխավ հայտնաբերել եւ կանխել: Այդ մասին այսօր Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը:



Մ.Օլբրայթի եւ ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Քոենի մամլո ասուլիսը նվիրված էր ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի ընդունման 60-ամյակին:



Օլբրայթն ու Քոենը ԱՄՆ-ի Ցեղասպանության նպատակային խմբի համանախագահներն են: Նրանք հաղորդել են, որ օրերս իրենց խումբը զեկույց է ներկայացրել, որտեղ կոչ է արել ԱՄՆ նոր վարչակազմին ցեղասպանությունների կանխումը հայտարարել արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնայնություններից մեկը: Խումբը նաեւ առաջարկել է ստեղծել հատուկ միջգերատեսչական մեխանիզմ բարձր մակարդակով ցեղասպանությունների կանխման նպատակով` տեղերում իրավիճակի զարգացումներին հետեւելու միջոցով, ինչպես նաեւ տարեկան ցեղասպանությունների կանխման համար հատկացնել 250 ԱՄՆ դոլար:



«Ողջ աշխարհն է համաձայն, որ ցեղասպանությունն անթույլատրելի է, սակայն ցեղասպանություններն ու մարդկանց զանգվածային սպանությունները շարունակվում են: Մենք հավատում ենք, որ ցեղասպանությունները հնարավոր է կանախել...»,-հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---