Սահակաշվիլին խոստացել է անձամբ զբաղվել Նորաշեն հայկական եկեղեցու խնդրի լուծմամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին հավաստիացրել է, որ անձամբ կզբաղվի Նորաշեն հայկական եկեղեցու խնդրի լուծմամբ:



«Մեզ համար այս հարցը սկզբունքային է: Ես խնդրեցի նախագահ Մ.Սահակաշվիլուն միջամտել այս գործընթացին եւ Վրաստանի ղեկավարը հավաստիացրեց, որ անձամբ կզբաղվի այդ հարցով»,-լրագրողներին է ասել Տ.Սարգսյանը դեկտեմբերի 9-ին` ամփոփելով իր հանդիպման արդյունքները Մ.Սահակաշվիլիի հետ, հաղորդում է «Նովի ռեգիոնը»:



1994թ. ի վեր պարբերաբար Նորաշենի եկեղեցին «վրացականացնելու» փորձեր են արվում` ոչնչացվում են հայկական արձանագրությունները, որմնանկարները, խաչքարերը: Հերթական միջադեպը Նորշենի եկեղեցու բակում տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու քահանա հայր Տարիել Սիքինչելաշվիլին բուլդոզերի կիրառմամբ մի խումբ բանվորների հետ սկսել են քանդել են Թբիլիսիի հայկական Նորաշեն եկեղեցու մոտ գտնվող Միխաիլ եւ Լիդիա Թամամշեւների գերեզմանները: Թիֆլիսահայերի վրդովված ամբողխը պահաջել է շիրմաքարերը իրենց տեղը դնել, լեզվակռիվ է ծավալվել: Հայր Տարիելը կտրուկ հայտարարություններ է արել հայերի հասցեին, ասելով, թե «հայերը միշտ հակված են օտարը յուրացնելու», իսկ երբ ժամանել են ՀԱԵ թեմի առաջնորդն ու Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրտը, վրացի քահանան արդարացել է, թե ժամանակավոր էր տեղափոխում շիրմաքարերը, բակը բարեկարգելու, իսկ ավելի ճիշտ` «շիրմաքարերի տակ մաքրելու» նպատակով...»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---