Հայ-թուրքական սահմանը փակ թողնելն ուղղակի անիմաստ է

PanARMENIAN.Net - Թուրք բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք էլ արդեն հասկանում են, որ Հայաստանի հետ փակ սահմանը աննորմալ երեւույթ է: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է հայ-թուրքական «Ագոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Մենք Ստամբուլից Երեւան ենք հասել 2 ժամում: Շաբաթը 4 անգամ ուղիղ չվերթներ են լինում Հայաստանից Թուրքիա: Երկու երկրների միջեւ առեւտուրը շարունակվում է: Ստացվում է, որ սահմանը փակ թողնելն ուղղակի անիմաստ է»,- նկատել է Բագրատ Էստուկյանը` ավելացնելով, որ ինքը հույս ունի, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսված երկխոսության արդյունքում սահմանը, վերջիվերջո, կբացվի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---