Նախարար. Իրանից ՌԴ ապրանք արտահանողները կհատեն Վրաստանի սահմանը 5 մարտի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Վրացական կողմն աշխատանքներ է տանում, որ մինչև մարտի 5-ի օրվա ավարտ Հայաստանից բեռնատարների անցումը դեպի այդ երկիր ապահովված լինի, Կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ավելի վաղ հայ գործարարները մտահոգություն էին հայտնել, որ կորոնավիորուսի պատճառով վրացական կողմն արգելում է Իրանից ապրանքների մուտքն իր երկրի տարածք, իսկ իրենք չեն կարողանում ապրանք արտահանել Ռուսաստան: Գործարար Վահրամ Միրաքայնը հայտնել էր, որ մի շարք ընկերությունների մոտ 60 բեռնատարի թույլ չի տրվում մուտք գործել Վրաստան: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ կուտակված մեքենաների քանակն այնքան չէ, որքան նախնական տեղեկությունն էր։ «Մոտ 20-30 մեքենա է, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս», - ասել է նա: Մարտի 4-ին ԱԳՆ-ից հայտնել էին, որ Վրաստանի կառավարության որոշմամբ փոխվել է կորոնավիորուսի պայքարի ռազմավարության պլանի սկզբունքներից մեկը՝ վիրուսի բարձր ռիսկայնության գոտի հանդիսացող երկրներից տրանզիտ բեռնափոխադրումներ իրականացնելու մասով: Այդ երկրներից բեռնափոխադրումը տրանզիտ երկրով իրականացնել հնարավոր է, եթե մեքենաների վարորդները չլինեն ռիսկային համարվող երկրից: Կարդացեք նաև. Իրանից ՌԴ ապրանք արտահանող հայերին թույլ կտան Վրաստանի տարածքով տրանզիտը Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |