Այլմոլորակային ազդանշանների որոնման նախագիծը կասեցվել է 5 մարտի 2020 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Բանականության այլմոլորակային ձևերի հնարավոր ազդանշանների որոնման SETI հայտնի նախագիծը մարտի 31-ին կդադարեցնի աշխատանքը: SETI-ն (Search for Extra-Terrestrial Intelligence) մի շարք ծրագրերից էր բաղկացած, որը ենթադրում էր աստղագիտական սարքերի կողմից հավաքագրվող տվյալներից այն ազդանշանների զատումը, որոնք կարող են պոտենցիալ կապ ունենալ այլմոլորակայինների գործունեության հետ: Դրանցից առավել հայտնին SETI@home ծրագիրն է, որի շրջանակում ցանկացողները կարող են սեփական համակարգիչների հաշվարկային հզորությունները տրամադրել ռադիոհեռադիտակներից ստացվող տեղեկատվությունը մշակելուն, գրում է «Պոպուլյարնայա մեխանիկա»-ն: Դա թույլ տվեց ստեղծել մոլորակի մասշտաբի հաշվիչ մեքենա միլիոնավոր անհատական համակարգիչներից: Այդ ռեժիմով նախագիծը գործել է մոտ 20 տարի: SETI-ի կազմակերպիչները Բերքլիի համալսարանից բացատրել են նախագծի կասեցումը դրա արդյունավետության նվազեցմամբ և ստացված տվյալների լրացուցիչ վերլուծության անհրաժեշտությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |