S7-ը կորոնավիրուսի պատճառով վերադարձված տոմսերի համար միայն սպասարկման գումար կգանձի 5 մարտի 2020 - 16:48 AMT PanARMENIAN.Net - S7 ավիաընկերությունը կորոնավիրուսի պատճառով մարտի 5-ից մինչև ապրիլի 10-ը ընկած ժամանակահատվածում տոմսերը վերադարձնելու դեպքում միայն սպասարկման գումար կգանձի: Որոշումը կապված է այն հանգամանքի հետ, որ ուղևորներից շատերը կարող են չեղարկել նախապես ծրագրված ուղևորությունները նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով, գրում է «Վեդոմոստին»: Ըստ ավիաընկերության գլխավոր տնօրեն Անտոն Երյոմինի՝ վիրուսի տարածումը թույլ չի տալիս ուղևորներին ճամփորդել այնպես, ինչպես կցանկանային: Նրա խոսքով՝ S7 ավիաընկերությունը հնարավորություն է տալիս ուղևորներին անհրաժեշտության դեպքում փոխել պլանները: Առաջարկը հասանելի է S7 Airlines-ի և գործընկեր ավիաընկերությունների բոլոր չվերթների համար առանց սահմանափակումների: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքեր են գրանցվել ավելի քան 70 երկրում: Մարտի 5-ի տվյալներով՝ Չինաստանում հիվանդների քանակը գերազանցել է 80,000-ը, մահացել է ավելի քան 3000 մարդ: Ըստ ԱՀԿ-ի՝ աշխարհում վարակված է 93,090 մարդ, իսկ մահացու դեպքերի քանակը Չինաստանի սահմաններից դուրս 214 է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |