Բրայզան Ռուսաստանին մեղադրում է Հելսինկիում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հռչակագրի ստորագրման ձախողման մեջ10 դեկտեմբերի 2008 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԵԱՀԿ արտգործնախարարների քաղաքական հռչակագիրը չընդունվեց հիմնականում Ռուսաստանի կողմից ցուցաբերված դիմադրության եւ անհիմն պահանջների պատճառով: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ից ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզան:Նրա խոսքերով, միջնորդների մասնակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` Հելսինիկիում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում կայացած հանդիպմանը մի շարք առաջարկներ էին արվել: «Մինսկի խմբի համանախագահները մի շարք դատողություններ ներկայացրին այն հարցի շուրջ, թե ինչպես հարմարեցնել մադրիդյան սկզբունքների լեզուն երկու կողմերի շահերին: Բայց ես դեռ չեմ կարող այդ մասին ավելի մանրամասն խոսել»,- նշել է նա: Ամերիկացի դիվանագետը նաեւ ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպման անցկացման ժամկետը չի որոշվել, բայց հույս է հայտնել, որ դա կարող է տեղի ունենալ մոտակա շաբաթների ընթացքում: Մեթյու Բրայզան հայտնել է` քանի որ համանախագահները տարածաշրջան են այցելել բոլորովին վերջերս, մինչեւ տարվա վերջ նման այցեր չեն ծրագրվում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |