Վրաստանում կորոնավիրուսով վարակի միանգամից 5 նոր դեպք կա

Վրաստանում կորոնավիրուսով վարակի միանգամից 5 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման միանգամից 5 նոր դեպք է գրանցվել: Այդպիսով, մարտի 6-ի տվյալներով, այդ երկրրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9-ի:

Բարձր ջերմություն ունի հիվանդներից միայն մեկը, տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»:

Ընդհանուր առմամբ, ինֆեկցիոն հիվանդանոցի առանձին բաժանմունքում 24 պացիենտ կա, նրանցից 2-ն ինքնուրույն են դիմել բժշկի գիշերը: Իրենք ասել են, որ վերջերս են վերադարձել Իտալիայից և ինքնամեկուսացման մեջ էին:

Վրաստանի 44-ամյա քաղաքացու վիճակը, որը ծանր էր տանում հիվանդությունը, բարելավվել է: Այդ մասին հայտնել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Թենգիզ Ցերցվաձեն:

Վրաստանում մարտի 2-ից 2 շաբաթավ փակվել են դպրոցներն ու մանկապարտեզները: Վիրուսի տարածումը կանխելու նպատակով խորհուրդ է տրվել չեղարկել զանգվածային միջոցառումները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---