Շների կացարանում կենդանուն դանակով սպանելու դեպքով ոստիկանությունում նյութեր են պատրաստում

Շների կացարանում կենդանուն դանակով սպանելու դեպքով ոստիկանությունում նյութեր են պատրաստում

PanARMENIAN.Net - Շների «Քյուպիդ» կացարանում շանը դանակով սպանելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունը հաղորդում է ստացել, նյութեր են նախապատրաստում, PanARMENIAN.Net ին ասացին կառույցից:

Մարտի 5-ին կացարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել էին սպանված կենդանու լուսանկարները: Նշվում էր, որ շունը սպանվել է դանակով: Օգտատերերի հարցերին ի պատասխան՝ կացարանից հայտնել էին, որ մյուս երեք շունը տեղափոխվել են անվտանգ վայր:

2019-ից ՀՀ-ում քրեականացվել է կենդանու հանդեպ դաժան վերաբերմունքը, այն է՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, հրազենով կրակելու միջոցով, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը կամ դիազերծումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը, կենդանիների մարտերի կազմակերպումը և իրականացումը, ինչպես նաև կենդանիների նկատմամբ սահմանված կարգի խախտմամբ գիտաուսումնական փորձարկումների իրականացումը պատժվում է տուգանքով՝ 100-300,000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---