Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ավարտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«2020-ի մարտի 5-ին Ֆրանսիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ»,- ասվում է գրառման մեջ:

2017-ի նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության նոր համաձայնագիրը: Դրա շուրջ բանակցությունները տևել են երկու տարի։ Այն նախաստորագրվել է 2017-ի մարտի 21-ին, տեսքտն ավելի ուշ ներկայացվել է հանրության դատին: Այն հիմնականում դրական է գնահատվել փորձագիտական շրջանակների կողմից: Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանում նոր բարեփոխումների սկիզբ կդրվի:

2018-ի հունիսի 1-ից Համաձայնագիրը մասնակիորեն ուժի մեջ է մտել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---