«Չերնոբիլի» սցենարի հեղինակը կմասնակցի The Last of Us խաղի հիմքով սերիալի ստեղծմանը 6 մարտի 2020 - 15:14 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը հայտարարել է, որ սերիալ կնկարահանի The Last of Us («Մեզանից վերջինները») խաղի հիման վրա: Սցենարը կգրեն Քրեյգ Մեյզինը, որը հայտնի է «Չերնոբիլ» սերիալով, և Նիլ Դրաքմանը, որը հայտնի է Naughty Dog օրիգինալ խաղով: Խաղի ադապտացիան PlayStation Productions ընկերության առաջին հեռուստանախագիծը կլինի, որն արդեն զբաղվում է Uncharted-ի հիման վրա լիամետրաժ ֆիլմի նկարահանմամբ, գրում է Life Hacker-ը: The Last of Us խաղի գործողությունը ծավալվում է հետապոկալիպտիկ ապագայում՝ նախկին ԱՄՆ տարածքում, գլոբալ պանդեմիայից 20 տարի անց: Սյուժեի կենտրոնում մաքսանենգ Ջոելն է և դեռահաս աղջիկ Էլլին: Դեռևս հայտնի չէ, թե երբ կցուցադրվի սերիալը: The Last of Us-ն առաջին անգամ ներկայացվել է PlayStation 3-ի համար՝ 2013-ին: Այն բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ որպես տարվա լավագույն խաղացող: 2014-ին թողարկվել է թարմացված տարբերակը PlayStation 4-ի համար՝ The Last of Us Remastered: Այժմ Naughty Dog-ը մշակում է The Last of Us Part 2 խաղը, որի թողարկումը նախատեսվում է 2020-ի տարեվերջին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |