Վրաստանում արդեն հավակնում են նաեւ Հայաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների վրա

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին Վրաստանի Քրիստոնյա-ժողովրդավարական շարժումը որոշել է ցույց կազմակերպել Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ: Ըստ շարժման առաջնորդ Գիորգի Անդրիաձեի, ցույցը անց է կացվում Հայաստանում գտնվող վրացական վանք-եկեղեցիները վերադարձնելու պահանջով: «Հայաստանի հյուսիսում, պատմական Լոռի-Տաշիրի տարածքում կան տասնյակի հասնող կարեւոր վրացական վանքեր ու եկեղեցիներ: Ցավոք, դրանք բոլորը թալանված են, ինչն էլ վկայում է, որ դրանք պատկանում են վրաց ուղղափառ եկեղեցուն, ոչ թե հայկական: Հակառակ դեպքում նրանք պատշաճ կերպով կխնամվեին»,-հայտարարել է նա:



Ըստ Անդրիաձեի, Վրաց Ուղղափառ եկեղեցին միտումնավոր չի արծարծել այս հարցը վերջին տարիներին, իրավիճակը չսրելու եւ ստատուս-կվոն պահպանելու համար: «Սակայն, ցավոք, հայկական կողմը պարբերաբար փորձում է բորբոքել իրավիճակը եւ միակողմանի պահանջում է վերադարձնել եկեղեցիները: Քանի որ հայկական կողմը շարունակում է սադրանքները, ապա մեզ այլ բան չի մնում, քան հիշեցնել նրանց նաեւ մեր օրինական իրավունքների մասին եւ պահանջել փոխանցել Հայաստանի տարածքում գտնվող վրացական եկեղեցիները»,-ասել է Անդրիաձեն: Նա նաեւ ենթադրել է, որ եկղեցիների պատկանելության պարզաբանման ողջ պատմությունը «երրորդ կողմի սադրանք է, որի նպատակն է պառակտում սերմանել երկու հարեւան ժողովրդների միջեւ», հաղորդում է վրացական «Կավկազ-պրեսս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---