Փետրվարին 290 վարորդ զրկվել է վարորդականից. 245-ը ոչ սթափ վիճակում էին ղեկին 6 մարտի 2020 - 16:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում 2020-ի փետրվարին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվել է 290 վարորդ, որոնցից 245-ը ղեկին էին նստել ոչ սթափ վիճակում: Տվյալները ներկայացված են «Ճանապարհային երթևեկության անվտանգություն և վերահսկողություն» ֆեյսբուքյան էջում: Ոչ սթափ վարողների թվից՝ • 215-ը զրկվել է վարորդական իրավունքից ՎԻՎ օրենսգրքի 126-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում (եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը) • 19-ը՝ նույն հոդվածի 5-րդ մասով, այն է՝ տրանսպորտային միջոցը վարել ոչ սթափ վիճակում, (եթե զննությամբ պարզվել է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.2 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.1 միլիգրամից ավելի է), որի համար վարչական տույժ նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարել է նույն արարքը • 11-ը՝ նույն հոդվածի 4-րդ մասով, այն է` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը: Միաժամանակ հայտնաբերվել է 110 վարորդ, որոնք մեքենան վարել են ոչ սթափ վիճակում և առանց վարորդականի: Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար՝ նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննության մարմիններ: Հունվարի 1-ից ՀՀ-ում գործում է բալային համակարգը, որով վարորդներին տրվում է 9 միավոր: Ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հանվում է տուգանային 4 միավոր: Մեկ տարվա ընթացքում երթևեկության կանոնների խախտումներ թույլ տալու և այդ միավորները սպառելու դեպքում 6 ամսով վարորդական իրավունքը կասեցվում է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |