Ուսմանը զուգահեռ աշխատող որոշ ուսանողների եկամտահարկը կվերադարձվի 6 մարտի 2020 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից ՀՀ քաղաքացիություն ունեցող և աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի եկամտահարկով: Ազգային ժողովը 100 կողմ, 2 դեմ և 4 ձեռնպահ ձայներով ընդունել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրելյանի և Լիլիթ Մակունցի հեղինակած օրինագիծը: Ըստ Գաբրիելյանի՝ եկամտահարկի վերադարձը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիներին, որոնք ուսմանը զուգահեռ կաշխատեն Կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով: Պատգամավորը նշել է, որ եկամտահարկի վերադարձը կհաշվարկվի սեպտեմբերի 1-ից: Փոխհատուցում կստանան ՀՀ քաղաքացիություն ունեցող, առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում ու օրդինատուրայում սովորող և աշխատող ուսանողները: «Եթե անգամ Կառավարությունն այս երկու ամսվա ընթացքում հաստատի մասնագիտությունների ցանկը, այդ մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները նույնպես կկարողանան օգտվել այդ արտոնությունից»,- ասել է Գաբրիելյանը: Եկամտային հարկը որպես ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու նախագիծը նպատակ ունի ուսանողներին երիտասարդ տարիքից խրախուսելու աշխատել, ստեղծել խթաններ երիտասարդ աշխատողներին առանց աշխատանքային պայմանագրի աշխատելու ձգտումներից հրաժարվելու համար և երիտասարդների մեջ ձևավորել աշխատելու ու միաժամանակ հարկ վճարելու մշակույթ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |