«Ժողովրդավարությունը դրա համար է»․ Փաշինյանը՝ թռուցիկն իր վրա նետած աղջկան 6 մարտի 2020 - 23:15 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավի ժամանակ միջադեպ է եղել քաղաքացիներից մեկի հետ։ Փաշինյանը քարոզարշավ էր անցկացնում Երևանի մետրոյում՝ անձնագրին նմանեցված «Այո»-ի թռուցիկներ բաժանելով։ Երբ հերթական թռուցիկն է տվել երիտասարդ աղջիկներից մեկին, վերջինս ճղել է այն ու կտորները նետել վարչապետի վրա։ Վերջինս դրան արձագանքել է` ասելով, որ «ժողովրդավարությունը դրա համար է», ու շարունակել քարոզարշավը։ Ավելի ուշ Փաշինյանն անդրադարձել է միջադեպին ֆեյսբուքյան իր էջում։ «Նա (աղջիկը՝ խմբ․) Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի է։ Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ պարտքն եմ համարում ապահովել նրա իրավունքների լիարժեք իրացումը», - գրել է նա։ Սահմանադրական հանրաքվեն կայանալու է ապրիլի 5-ին։
Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |