Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդներն արդեն 9-ն են![]() 7 մարտի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 9-ի՝ մարտի 6-ին երկրում 3 նոր դեպք է գրանցվել։ Նոր հիվանդացածներն Ադրբեջանի քաղաքացիներ են, որոնք նոր են վերադարձել Իրանից, տեղեկացնում է Haqqin.az-ը։ Նրանցից մեկը` ծնված 1938-ին, հոսպիտալացվել է առողջական վիճակի պատճառով։ Հետազոտման արդյունքում նրա մոտ ախտորոշվել է երկկողմ թոքաբորբ՝ լաբորատոր հետազոտությունը հաստատել է կորոնավիրուսի առկայությունը։ Մյուս 2-ը, 1993թ․ և 1994թ․ ծնված, ուսանողներ են Իրանի Կում քաղաքից, նրաք կարանտինի են ենթարկվել Ադրբեջանի սահմանը հատելիս։ Հետո նրանց մոտ ևս հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածներից 7-ն Ադրբեջանի քաղաքացիներ են, մեկը՝ ՌԴ-ի, մեկն էլ՝ Գերմանիայի։ Մարտի 6-ի տվյալներով Չինաստանում 99-ը նոր դեպք է գրանցվել, ինչը 44-ով պակաս է նախորդ ցուցանիշից, մահացել է 28 մարդ, բոլորը Հուբեյից։ Մարտի 7-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 100,000-ը, 3455 մարդ մահացել է։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |