Ռոնալդինյոյին Պարագվայում կալանավորել են կեղծ անձնագրի համար![]() 7 մարտի 2020 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Պարագվայում դատարանը որոշել է կալանավորել Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Ռոնալդինյոյին՝ կեղծ պարագվայական անձնագրով երկիր մուտք գործելու մեղադրանքով։ Ռոնալդինյոյին և նրա եղբորը ձերբակալել էին դեռ մարտի 5-ին։ Փորձելով մուտք գործել երկիր՝ նրանք ներկայացրել են պարագվայական անձնագրեր, որոնք, ինչպես պարզվել է, կեղծ էին։ Արդյունքում, նրանց այնուամենայնիվ, թույլատրել են հատել սահմանը՝ հավանաբար, բրազիլական նույնականացման քարտով, գրում է BBC-ն։ Սակայն ավելի ուշ, հյուրանոց են եկել դատախազության աշխատակիցները։ Ֆուտբոլիստին տարել են հարցաքննության, որը 8 ժամ է տևել։ Դրանից հետո միջնորդություն է ուղարկվել դատարան` Ռոնալդինյոյին կալանավորելու վերաբերյալ։ Պարագվայի իշխանությունները հաստատել են, որ Ռոնալդինյոն երբեք չի անցել երկրի քաղաքացիություն ստանալու ընթացակարգով, իսկ պաշտպաններն ասում են, որ անձնագիրը նրան նվիրել են։ Ռոնալդինյոն հայտնի դարձավ 2000-ականների սկզբին։ 2002-ին նա իր հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձավ, իսկ 2004-ին և 2005-ին՝ ճանաչվեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստ։ Այժմ նա 39 տաեկան է։ Նրա կարողությունը գնահատվում է մոտ 100 մլն դոլար։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |