Չինացի աշակերտները «տապալել են» հավելվածի վարկանիշը App Store-ում, որ տնայինները չանեն 9 մարտի 2020 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհան քաղաքի դպրոցականները, որոնք կորոնավիրուսի կարանտինի պատճառով անցել են տնային ուսուցման, «տապալել են» DingTalk հավելվածի վարկանիշը, որի միջոցով ստանում էին տնային առաջադրանքները: Նրանք դա հատուկ են արել, որ այլևս տնայիններ չստանան, գրում է TJournal-ը: Reuters-ը գրել էր հավելվածը միտումնավոր ցածր գնահատելու մասին դեռևս փետրվարի վերջում: Բրիտանական London Review of Books-ի զեկույցում ասվում է. «փոքրիկ չարաճճիները պարզել են, որ եթե օգտատերերի բավարար քանակ մեկ աստղ դնի հավելվածին, ապա այն կհեռացվի App Store-ից»: Դրանից հետո հավելվածի գնահատականը մեկ գիշերում 4,9-ից նվազել է մինչև 1,4: DingTalk-ի սեփականատերերը ստիպված են եղել «ներում» աղերսել: «Հավելվածը միայն 5 տարեկան է: Խնդրում ենք, մի սպանեք այն»,- գրել են նրանք սոցցանցերում: Հետագայում դրա վարկանիշը մի փոքր աճել է՝ հասնելով 2,2-ի: Եվ դեռ պարզ չէ, թե ով կհաղթի այս պայքարում: Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում մոտ 110,110 է, վիրուսից մահացել է մոտ 3800 մարդ, ապաքինվել՝ մոտ 62,000-ը:Ներկայումս վարակակիր համարվող մոտ 43,000 մարդկանց 14%-ը ծանր կամ կրիտիկական վիճակում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |