Պոլիկլինիկայի տնօրենն աշխատողից պահանջել է այցելուներից որպես «թեյավճար» գումար հավաքել

Պոլիկլինիկայի տնօրենն աշխատողից պահանջել է այցելուներից որպես «թեյավճար» գումար հավաքել

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը տեղեկություն է ստացվել, որ թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն աշխատակիցներից մեկից պահանջել է այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրել և ամեն ամիս որպես կաշառք 50,000 դրամ տալ իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։

Ոստիկանությունը պարզել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։

Ըստ տվյալների՝ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Ղեկավարը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։

Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---