Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կարող է ուղիղ ավիահաղորդակցություն կարգավորվել

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 9-10-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի է ունեցել Առ-տրատնտեսական - գիտատեխնիական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հինգերորդ նիստ: Այդ մասին հաղորդում է ՀՀ Տրանսպորտի եւ կապերի նախարարության մամլո ծառայությունը: Հանձնաժողովի հայկական կողմը նախագահել է ՀՀ տրանսպորտի - կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, իսկ բուլղարական կողմը` Բուլղարիայի Հանրապետության պետական վարչակազմերի - վարչակազմային բարեփոխումների նախարար Նիկոլայ Վասիլ-ը:



Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության - Բուլղարիայի Հանրապետության միջ- իրավապայմանագրային, Եվրաինտեգրման, առ-տրի, ներդրումների, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր - միջին ձեռնարկատիրության, ֆինանսների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի, կրթության - գիտության բնագավառներում համագործակցության հարցեր:



Մասնավորապես խոսվել է Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության նոր` ազատականացված համաձայնագրի ստորագրման հնարավորության մասին: Համաձայնագիրը քննարկելու նպատակով կողմերը պայմանավորվել են 2009թ. առաջին եռամսյակում կազմակերպել երկու երկրների տրանսպորտի նախարարությունների մասնագետների հանդիպում:



Հայկական կողմը իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ բուլղարական ընկերության կողմից շահագործվող Նովորոսիյսկ-Բուրգաս-Փոթի ավտոմոբիլա-լաստանավային երթուղին լիովին չի բավարարում բեռնափոխադրումների պահանջարկը: Այդ իսկ պատճառով, հայկական կողմն առաջարկել է ուսումնասիրել նշված երթուղում լրացուցիչ լաստանավի շահագործման հնարավորությունները: Կար-որել է նա- Եր-ան-Սոֆիա-Եր-ան ուղիղ ավիաչվերթի կազմակերպումը: Բուլղարական կողմն իր պատրաստակամությունն է հայտնել այդ երթուղին հայկական ընկերության միջոցով սպասարկելու դեպքում ստեղծելու բոլոր հնարավորությունները:



Եվրաինտեգրման բնագավառում բուլղարական փորձի ուսումնասիրման նպատակով բուլղարական կողմը պատրաստակամություն է հայտնել Բուլղարիայում հայ մասնագետների ուսուցումը - վերապատրաստումը իրենց իսկ միջոցներով կազմակերպելու հարցում:



Երկու կողմերը հաստատել են նաեւ իրենց պատրաստակամությունը` գյուղատնտեսության բնագավառում հետագա համագործակցության զարգացման հարցում: Մասնավորապես, համագործակցությունը նախատեսվում է սերմերի եւ տնկիների արտադրության ու առ-տրի կազմակերպման, գյուղատնտեսության բնագավառում համատեղ ձեռնարկությունների ստեղծման, մասնագետների վերապատրաստման ուղղությամբ:



Նշենք նաեւ, որ երկկողմ պատվիրակությունների ներկայացուցիչները ողջունել են Բուլղարիայի Սիլիստրա - Հայաստանի Հրազդան քաղաքների միջ- համագործակցության մասին Համաձայնագրի ստորագրումը - հաստատել են երկու երկների այլ քաղաքների միջ- հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:



Ի դեպ, երկու երկրների մշակույթի նախարարությունների միջ- համաձայնություն է ձեռք բերվել 2009թ.-ին Հայաստանում Բուլղարիայի մշակույթի տարի, իսկ 2010թ.-ին` Բուլղարիայում Հայաստանի մշակույթի տարի կազմակերպելու վերաբերյալ:



Գուրգեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Բուլղարիայի տրանսպորտի նախարար Պետր Մուտաֆչիեւի, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ կապի պետական գործակալության պետ Պլանմեն Վաչկովի հետ:



Դեկտեմբերի 11-ին Սոֆիայում կկայանա հայ-բուլղարական գործարար-համագումար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---