Սաուդիան Արաբիայում արքայական ընտանիքի 2 անդամ է ձերբակալվել՝ պետդավաճանության մեղադրանքով![]() 10 մարտի 2020 - 17:50 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի՝ թագաժառանգ Մուհամմադ բին Սալմանի գահակալությունը (որը պետք է կայանա ներկայիս թագավորի մահվան կամ անգործունակ դառնալու պարագայում) կանխելել փորձած 2 անդամ է ձերբակալվել, տեղեկությունը The Guardian-ին երեք աղբյուր հաստատել է: Մարտի 6-ին ձերբակալվածներից մեկը ներկայիս թագավորի եղբայր, արքայազն Ահմեդ բին Աբդուլ Ազիզն է, մյուսը՝ նախկին թագաժառանգ Մուհամմադ բին Նայեֆը: Նրանց ձերբակալումը ղեկավարել է թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը, որին նրանք մեղադրում են հավատարմության խորհրդի միջոցով ընդունված կարգը շրջանցելու փորձ կատարելու մեջ: Հավատարմության խորհուրդը 2007 թվականին հիմնադրված մարմին է, որն ապահովում է իշխանության սահուն անցում՝ թագավորի կամ թագաժառանգի մահվան դեպքում: Middle East Eye պարբերականը վերջերս հաղորդել էր, որ Մոհամեդ բին Սալմանը պատրաստվում է դառնալ Սաուդյան Արաբիայի թագավորը՝ չնայած իր հայրը՝ ներկայիս թագավորը, դեռ ողջ է: Ըստ աղբյուրի՝ թագաժառանգը պատրաստվում է Հավատարմության խորհրդի միջոցով իր հորն անգործունակ ճանաչել, քանի որ նրա մոտ Ալցհայմերի հիվանդություն են հայտնաբերել, և այդպիսով դառնալ Սաուդյան Արաբիայի նոր թագավորը: Մոհամեդ իբն Սալմանը թագի օրինական ժառանգ էր ճանաչվել 2017-ին: Հավատարմության խորհրդի 34 ձայնից 31-ով Մոհամեդ բին Նայեֆը զրկվել էր այդ տիտղոսից: Ենթադրվում է, որ արքայազն Ահմեդը եղել է որոշման հետ չհամաձայնողներից մեկը և քննադատության է ենթարկել երիտասարդ թագաժառանգին: Նա և Մոհամեդ բին Նայեֆը մեղադրվում են պետական դավաճանության մեջ՝ չնայած Ռիադում հնչել են նաև կարծիքներ, որ այդ խիստ մեղադրանքը կարող է մեղմվել: Աղբյուրներից երկուսը նշել են, որ արքայական ընտանիքի ավագ անդամները փորձել են արքայազն Ահմեդին նշանակել որպես Հավատարմության խորհրդի ղեկավար. այդ պաշտոնն այժմ թափուր է: Այս քայլը փաստացի նրան կարող էր ավելի մեծ իշխանություն տալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |