Իտալիայից 1 ինքնաթիռ արդեն ՀՀ-ում է, մյուսը՝ երեկոյան. «Զվարթնոցում» անվտանգության միջոցներ են ձեռնարկում

Իտալիայից 1 ինքնաթիռ արդեն ՀՀ-ում է, մյուսը՝ երեկոյան. «Զվարթնոցում» անվտանգության միջոցներ են ձեռնարկում

PanARMENIAN.Net - Իտալիայի իշխանությունների կողմից ամբողջ երկրի տարածքում կարանտին հայտարարելուց հետո Միլանից Երևանում ժամանող առաջին ինքնաթիռը մարտի 10-ին` ժամը 13:10-ին վայրէջք է կատարել, դեպի Երևան ևս մեկ չվերթ նախատեսված է Հռոմից, ժամանումը սպասվում է տեղական ժամանակով 21:15-ին, տեղեկանում ենք «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից:

Sputnik Armenia-ի փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հայտնել են, որ օդանավակայանում անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկում։ Ժամանող ուղևորների շփումն օդանավակայանում այլ ուղևորների հետ հնարավորինս բացառվելու է։ Միլանից ու Հռոմից ժամանած բոլոր ուղևորները զննում են անցնելու:

PanARMENIAN.Net ին Առողջապահության նախարարույթունից հայտնել էին, որ մարտի 10-ի դրությամբ ՀՀ սահմանին նույն կերպ շարունակվում է հսկողությունը, սակայն Իտալիայից ժամանող քաղաքացիներին կարանտինային գոտի տեղափոխելու մասին տեղեկություն դեռ չկա: Նախարարույթունը նաև հորդորել էր քաղաքացիներին խուսափել Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Ճապոնիա, Չինաստան, Իրան, Հարավային Կորեա ճանապարհորդելուց, իսկ այդ երկրներից վերադարձող քաղաքացիներին` 14 օր խուսափել շփումներից և ինքնամեկուսանալ:

Մարտի 10-ի դրությամբ՝ Իտալիայում կորոնավիրուսի մոտ 9172 դեպք կա, երկրում վիրուսից մոտ 463 մարդ է մահացել: Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման օջախ է համարվում, ամբողջ երկրում կորոնավիրուսի պատճառով կարանտին է: ՀՀ ԱԳՆ-ն էր արել ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորել անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---