ԶՈւ ԳՇ պետն այցելել է Նախիջևանի ուղղությամբ մարտական հենակետեր

ԶՈւ ԳՇ պետն այցելել է Նախիջևանի ուղղությամբ մարտական հենակետեր

PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը այցելել է հարավարևելյան ուղղությամբ (Նախիջևան) տեղակայված զորամասեր և մարտական հենակետեր:

Նա ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում օպերատիվ իրավիճակին, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքներին:

Զորավարժարաններից մեկում ՀՀ ԶՈւ ԳՇ պետը հետևել է կրակային պատրաստության հրաձգային համալիր նոր վարժության կատարման ընթացքին, տվել համապատասխան հանձնարարականներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---