Երևանում 100 մետրանոց սեքվոյա տնկելը նպատակահարմար չէ![]() 10 մարտի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Երևանում սեքվոյա տնկելը նպատակահարմար չէ, ծառը չափազանց բարձր է՝ մինչև 100 մետր, պահանջկոտ է օդի, խոնավության և հողի նկատմամբ: PanARMENIAN.Net ը հարցումով դիմել էր քաղաքապետարան՝ խնդրելով նշել, թե ավագանու անդամ Արթուր Իսպիրյանի՝ քաղաքապետ Հայկ Մարությանին նվիրած սեքվոյայի սերմերն արդյոք տնկվելու են Երևանում կամ ՀՀ մեկ այլ քաղաքում: «Սեքվոյա Հայաստանում աճում է միայն Իջևանի դենդրոպարկում, որը ներմուծվել է Բաթումից»,- պատասխանել են քաղաքապետարանից՝ չմանրամասնելով՝ ՀՀ-ում տնկվելու են արդյոք այդ սերմերը, թե՝ ոչ: 2019-ին ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը Երևանին էր նվիրել սեքվոյայի սերմեր՝ փոխանցելով դրանք քաղաքապետ Հայկ Մարությանին: ![]() ![]() Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին Նախագիծը հավանության է արժանացել չզեկուցվող հարցերի փաթեթով Կորոնավիրուսով ավելի վաղ վարակվել էին նաև երկրորդ ու երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Ըստ նրա՝ Հիմնադրամը պետք է ղեկավարվի ոչ թե հասարակական հիմունքներով աշխատող տնօրեն, այլ լրիվ դրույքով աշխատող ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |