ԵԽ ղեկավարն Իտալիա այցից հետո ինքնամեկուսացվել է

ԵԽ ղեկավարն Իտալիա այցից հետո ինքնամեկուսացվել է

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին որոշել է մեկուսանալ Բրյուսելում՝ Իտալիա այցից հետո, գրում է EUobserver-ը:

Սասոլին նշել է, որ նախորդ հանգստյան օրերին Իտալիայում գտնվելուց հետո որոշել է հավատարիմ մնալ առաջարկվող գործողություններին և 14 օրվա ընթացքում ԵԽ ղեկավարի պարտականությունները կատարել Բրյուսելում գտնվող իր տնից:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակի պատճառով Եվրախորհրդարանն ընդհատել էր իր լիագումար նիստը Բրյուսելում: Այն անորոշ ժամանակով հետաձգվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---