Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 354-ի

Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 354-ի

PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսի բռնկման հետևանքով մահացածների թիվը հասել է 354-ի՝ մեկ օրում 63 մարդ է մահացել, հայտարարել է երկրի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը:

Իրանում կորոնավիրուսով վարակված է մոտ 9000 մարդ, տեղեկացնում է Reuters-ը:

Ջահանպուրն Իրանի պետական հեռուստատեսությամբ կոչ է արել մարդկանց խուսափել անհարկի ուղևորություններից և տանը մնալ:

Համաճարակն գրանցվել է այդ երկրի 31 նահանգում: Ամբողջ Իրանում փակ են դպրոցներն ու համալսարանները, չեղարկվել են մեծ մշակութային և մարզական միջոցառումները: Iran Air ավիաընկերությունը մարտի 8-ին հայտնել է անորոշ ժամկետով դեպի Եվրոպա բոլոր չվերթների կասեցման մասին:

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---