Beeline-ի և AIESEC-ի գործակցությամբ երիտասարդների առաջնորդությունը զարգացնող սեմինար կանցկացվի

Beeline-ի և AIESEC-ի գործակցությամբ երիտասարդների առաջնորդությունը զարգացնող սեմինար կանցկացվի

PanARMENIAN.Net - «ԱՅՍԵԿ-Հայաստան» (AIESEC in Armenia) միջազգային երիտասարդական կազմակերպությունը, գործակցելով Beeline-ի հետ, մարտի 13-ին Աղվերանում կմեկնարկի արդեն հայտնի NLDS եռօրյա սեմինարը (երիտասարդների շրջանում առաջնորդությունը զարգացնելուն ուղղված եռօրյա սեմինար)։

Սեմինարի շրջանակում քննարկվելու են երիտասարդությանը հետաքրքրող թեմաներ, ինչպիսիք են՝ առաջնորդություն, մարքեթինգ, ձեռնարկատիրության զարգացում, ստարտափ հիմնադրելու նրբությունները և բիզնեսում նորովի մտածելու արվեստը։

Սեմինարը, որին 2020-ին կմասնակցի ավելի քան 200 հայ երիտասարդ, կազմակերպել է «ԱՅՍԵԿ-Հայաստան» միջազգային երիտասարդական կազմակերպությունը՝ 2019-ի սեմինարի հաջողությունից ոգեշնչվելով։ Դրա շրջանակում ելույթ կունենան Beeline-ի ներկայացուցիչներ, իսկ Beeline Startup Incubator-ի համակարգող Գրիգոր Հովհաննիսյանը կներկայացնի հաջողակ ստարտափ հիմնադրելու գաղտնիքները:

«ԱՅՍԵԿ-Հայաստան»-ը յուրահատուկ հարթակ է ստեղծում հայ ուսանողների համար՝ մասնակցելու միջազգային փոխանակման ծրագրերի, համաժողովների և սեմինարների, լինելու ներգրավված համաշխարհային ուսումնական մթնոլորտի մեջ ինչպես նաև միջազգային ծանոթություններ ձեռք բերելու:

AIESEC-ի միջազգային փոխանակման ծրագրերի միջոցով հայ երիտասարդները հնարավորություն են ստանում նաև մասնակցելու տարբեր երկրներում իրականացվող մասնագիտական վերապատրաստման, պրակտիկայի կամ ուղղակի կամավորության ծրագրերի։

«ԱՅՍԵԿ Հայաստան»-ը Հայաստանում գործում է 1989-ից: Լինելով միջազգային, շահույթ չհետապնդող, ոչ քաղաքական և մինչև 30 տարեկան երիտասարդների կողմից կառավարվող աշխարհի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ AIESEC-ը հնարավորություն է տալիս երիտասարդներին բացահայտելու ու զարգացնելու իրենց ներուժը և դրանով իսկ նպաստում է հասարակության զարգացմանը:

«ԱՅՍԵԿ-Հայաստանն» իր զարգացման առավել ակտիվ շրջանում է՝ ունի 100 ակտիվ անդամ և 2000-ից ավելի շրջանավարտ: Տարեկան կազմակերպությունն իրականացնում է միջինը 50 փոխանակման ծրագիր։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---