Իրաքում ԱՄՆ ռազմակայանը հրթիռակոծվել է. Նահանգները պատասխանել է![]() 12 մարտի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է: Այդ մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայլզ Քեգինսը: Հարձակման արդյունքում 2 ամերիկացի զինծառայող է զոհվել և 1 բրիտանացի: Կոալիցիայի ևս 12 մարտիկ վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քեգինսը հայտնել է, որ Քեմփ Թաջ ճամբարի ուղղությամբ մոտ 15 փոքր հրթիռ է արձակվել: Ի պատասխան ամերիկյան ավիացիան օդից հարվածներ է հասցրել Իրաքի «Ալ Հաշդ աշ Շահաբի» աշխարհազորի ռազմակայանին, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին: Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Դա Իրանի պատասխանն էր հունվարի 3-ին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ամերիկացիների գնդակոծության հետևանքով: Իրաքի տարածքում ամերիկայն 9 ռազմակայան կա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |