Իրաքում ԱՄՆ ռազմակայանը հրթիռակոծվել է. Նահանգները պատասխանել է

Իրաքում ԱՄՆ ռազմակայանը հրթիռակոծվել է. Նահանգները պատասխանել է

PanARMENIAN.Net - Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է: Այդ մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայլզ Քեգինսը: Հարձակման արդյունքում 2 ամերիկացի զինծառայող է զոհվել և 1 բրիտանացի: Կոալիցիայի ևս 12 մարտիկ վիրավորվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Քեգինսը հայտնել է, որ Քեմփ Թաջ ճամբարի ուղղությամբ մոտ 15 փոքր հրթիռ է արձակվել:

Ի պատասխան ամերիկյան ավիացիան օդից հարվածներ է հասցրել Իրաքի «Ալ Հաշդ աշ Շահաբի» աշխարհազորի ռազմակայանին, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին:

Հունվարի լույս 8-ի գիշերն Իրանը հրթիռային պատասխան հարված էր հասցրել Իրաքյան Ալ-Ասադում ու Էրբիլում (Քրդստան) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Դա Իրանի պատասխանն էր հունվարի 3-ին իրանցի գեներալ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությանն ամերիկացիների գնդակոծության հետևանքով:

Իրաքի տարածքում ամերիկայն 9 ռազմակայան կա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---