Խոսնակ. Կորոնավիրուսով վարակված պաշտոնյայի այցից հետո Թրամփը թեստավորման կարիք չունի

Խոսնակ. Կորոնավիրուսով վարակված պաշտոնյայի այցից հետո Թրամփը թեստավորման կարիք չունի

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսով վարակված բրազիլացի պաշտոնյայի այցից հետո կարիք չունի վիրուսի առկայության թեստ հանձնելու, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սթեֆանի Գրիշեմը, փոխանցում է ՌԲԿ-ն՝ Reuters-ին հղումով:

Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ծառայողներից մեկը՝ Ֆաբիո Վայնգարտեն, վարակվել է կորոնավիրուսով: Նշվում էր նաև, որ նա եղել է ԱՄՆ ժամանած պատվիրակության կազմում և, ըստ հրապարակումների, սերտ շփվել է Թրամփի հետ:

Չնայած դրան՝ Սպիտակ տնից հայտարարել են, որ Թրամփը և ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը «գործնականում չեն շփվել» բրազիլացի պաշտոնյայի հետ:

Ըստ ԱՄՆ ղեկավարի՝ իրեն չի անհանգստացնում այն փաստը, որ բրազիլացի պաշտոնյայի մոտ վիրուսը հայտնաբերվել է:

«Ասեմ այսպես՝ դա ինձ չի վերաբերում»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Վայնգարտենի մոտ վիրուսի փաստի հաստատումից հետո կորոնավիրուսի թեստ է անցել նաև Բրազիլիայի նախագահը՝ Ժաիր Բոլսոնարուն: Նրա արդյունքը պատրաստ կլինի մարտի 13-ին: Նշվում է, որ հնարավոր է` նախագահը վարակված լինի՝ առանց վիրուսի բացահայտ ախտանշանների:

Մարտի 13-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում մոտ 1762 մարդ է վարակված կորոնավիրոսով:, մահերի թիվն անցնում է 65-ից: Ավելի վաղ Թրամփը 30 օրով կասեցրել էր Եվրոպայից դեպի ԱՄՆ ավիաչվերթները՝ վարակի տարածումը կանխելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---