Էվերեստը փակել են արշավախմբերի համար13 մարտի 2020 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Նեպալի կառավարությունը մինչև ապրիլի վերջ կասեցրել է զբոսաշրջային մուտքի արտոնագրերի տրամադրումը և չեղարկել լեռնագնացների բոլոր արշավները, այդ թվում՝ դեպի Էվերեստ: Դա պայմանավորված է նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկմամբ: Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում մարտի 14-ից, գրում է ՏԱՍՍ-ը՝ The Kathmandu Post-ին հղումով: «Վիզաների գործողության կասեցումը, բացառությամբ դիվանագիտականների և պաշտոնականների, ուժի մեջ կմտնի մարտի 14-ից և կշարունակվի մինչև ապրիլի 30-ը»,- ասել է աղբյուրը: Ըստ դրա՝ նման որոշում է կայացրել փոխվարչապետ և ՊՆ ղեկավար Իշվար Փոքհրելի ղեկավարած համակարգող կոմիտեն: «Արտակարգ անհրաժեշտության դեպքում Նեպալ մուտք գործող օտարերկրացիները պետք է տեղեկանք ներկայացնեն կորոնավիրուսի բացակայության վերաբերյալ և դիմում գրեն»,- ասել է պաշտոնյան: Նա հավելել է նաև, որ լեռնագնացների արշավների դադարեցումը կզրկի Նեպալին բազմամիլիոնանոց եկամտից: Նեպալում կորոնավիրուսով դեռևս 1 հիվանդ է գրանցվել: Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |