Իրանից որոշ հայրենակիցներ ուզում են ՀՀ գալ. Ձևաչափ են փնտրում13 մարտի 2020 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Սփյուռքից քիչ թվով, բայց կան քաղաքացիներ, որոնք կորոնավիրուսի տարածմանը զուգընթաց ցանկանում են վերադառնալ ՀՀ, հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, փոխանցում է Factor.am-ը: «Անձ կա, որն Իրանում է բնակվում, մեր հայրենակիցն է, բայց քաղաքացի չէ, և ուզում է ինչ-որ ձևով ՀՀ գալ: Փորձում ենք ձևաչափ գտնել նման մարդկանց օգնելու, բայց բնական է, որ դժվար է, այն իմաստով որ քաղաքացի չեն, այն աստճան պարտավորույթուններ մենք չունենք, որոնք ունենք քաղաքացիների հանդեպ»,- ասել է Սինանյանը: Նա նշել է, որ դիմումներն Իրանից են և Կառավարությունը փորձում է ձևաչափ գտնել՝ այդ մարդկանց օգնելու, սակայն դեռ հստակ պատասխան չկա: Սինանյանի խոսքով՝ ՀՀ-ն իր քաղաքացիների համար անքննելի պարտավորույթուններ ունի, ոչ քաղաքացիների, այլ հայրենակիցների համար՝ բարոյական: ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 6 դեպք կա: Մարտի 13-ին Կառավարությունում ավարտվել է կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար հրավիրված խոհրդակցությունը: Մարտի 12-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսումնական հաստատությունները փակ կլինեն: Իրանում մարտի 12-ի դրությամբ մոտ 10,075 մարդ վարակված է կորոնավիրուսով, մահերի թիվն անցնում է 400-ը: Կարդացեք նաև. Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ ԵՊՀ 10 ուսանող ստացել է Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ Ձերբակալվել է Վահագն Չախալյանը և ևս 4 անձ Նրանք կասկածվում են խմբակային խուլիգանություն կատարելու մեջ |