Պենտագոնն ավիահարվածներ է հասցրել Իրաքում 5 զինպահեստի

Պենտագոնն ավիահարվածներ է հասցրել Իրաքում 5 զինպահեստի

PanARMENIAN.Net - Ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրաքի շիաների ռազմական «Քաթաիբ հեզբոլլահ» շիաների խմբավորման 5 զինպահեստի: ԱՄՆ-ն այդպես է պատասխանել հրթիռակոծմանը, որի հետևանքով 3 զինծառայող էր զոհվել՝ 2 ամերիկացի և 1 բրիտանացի, գրում է «Վեդոմոստին»:

Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ զինպահեստներն են ընտրվել որպես «բարձր ճշգրտության հարվածների թիրախ»՝ թուլացնելու կոալիցիայի ուժերի վրա հարձակվելու խմբավորման ունակությունը: Պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ձեռնարկել և ձեռնարկելու է «բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու համար իր զինծառայողներին Իրաքում և տարածաշրջանում»:

Ըստ Պենտագոնի՝ հրթիռակոծության արդյունքում 5 զինծառայող է զոհվել, այդ թվում՝ Իրաքի անվտանգության ուժերից:

Մարտի 12-ին հայտնի դարձավ, որ Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմակայանը հրթիռակոծվել է: Այդ մասին հայտնել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Մայլզ Քեգինսը: Քեգինսը հայտնել է, որ Քեմփ Թաջ ճամբարի ուղղությամբ մոտ 15 փոքր հրթիռ է արձակվել: Ի պատասխան ամերիկյան ավիացիան օդից հարվածներ է հասցրել Իրաքի «Ալ Հաշդ աշ Շահաբի» աշխարհազորի ռազմակայանին, որը գտնվում է Սիրիայի և Իրաքի սահմանին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---