ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիայի նոր կենտրոնը Եվրոպան է

ԱՀԿ. Կորոնավիրուսի պանդեմիայի նոր կենտրոնը Եվրոպան է

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի նոր կենտրոնը Եվրոպան է։ Բազմաթիվ եվրոպական երկրներ արդեն փակել են սահմաններն օտարերկրացիների, երբեմն նաև արտերկրից վերադարձող սեփական քաղաքացիների համար։

Այդպիսի որոշումներ են կայացրել Չեխիան, Սլովակիան, Բուլղարիան ու Ուկրաինան, գրում է BBC-ն։

Ավստրիան հայտարարել է, որ բուժզննում է անցկացնելու Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի հետ սահմանին՝ այդ միջոցն արդեն կիրառվում էր Իտալիայի հետ սահմանին։

Մեծ Բրիտանիան մեկ տարով հետաձգել է տեղական ընտրությունները՝ մինչև 2021-ի մայիս։ Կորոնավիրուսի պատճառով Անգլիայի Պրեմիեր լիգայի, ինչպես նաև ստորին դիվիզիոնների խաղերը կասեցվել են առնվազն մինչև ապրիլի 3-ը։

Իսպանիայում 15 օրով արտակարգ դրություն է՝ հետագայում այն կարող է երկարացվել։ ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում 49 երկիր արդեն փակել է դպրոցները։

Բազում ավիաչվերթներ չեղարկվում են։

COVID-19 նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում արդեն 5043 է։ Մահվան դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Չինաստանում (3176 մարդ), որին հաջորդում են Իտալիան (1016) և Իրանը (514):

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---