Դեպի Երևան որոշ չվերթեր կչեղարկվեն

Դեպի Երևան որոշ չվերթեր կչեղարկվեն

PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկել է իր՝ Երևան-Թել-Ավիվ և Երևան-Լիոն չվերթները, Ryanair-ը՝ Երևան-Միլան, Երևան-Հռոմ ուղղությունները, մյուս ավիաըներությունները՝ Qatar Airways-ը, Fly Dubai-ը, Pegas Fly-ն, Belavia -ն նախատեսում են չեղարկել որոշ չվերթեր, PanARMENIAN.Net ին ասաց «Զվարթնոց» օդանավակայանի հանրային կապերի պատասխանատու Սաթենիկ Հովհաննիսյանը:

«Չվերթերի մի մասը չեղարկած ավիաընկերությունները կարող են շաբաթական որոշներն իրականացնել, որոշները` ոչ»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:

Մարտի 13-ին ՀՀ-ն և Վրաստանը երկկողմանի դադարեցրել էին քաղաքացիների միջև տեղաշարժը: ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված 15 դեպք կա: ԱՆ-ն հորդորում է խուսափել հանրային վայրերում գտնվելուց , նվազեցնել շփումները:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---