Փաշինյանի ու տիկնոջ թեստը` բացասական. Վարակված չեն![]() 14 մարտի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկնոջ Աննա Հակոբյանի հանձնած կորոնավիրուի թեստը բացասական արդյունք է ցույց տվել, նրանք վիրուսով վարակված չեն, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ինքը Փաշինյանը: «Այս պահի դրությամբ փաստացի ախտորոշված 18 դեպքերից 11-ը Էջմիածնի հայտնի նշանդրեքի դեպքերն են: Կարծես թե, մեզ հաջողվել է այս պահի դրությամբ մեկուսացնել այդ նշանդրեքի մասնակիցներին»,- ասել է Փաշինյանը: Նա հիշեցրել է, որ Էջմիածնից մոտ 200 մարդ մեկուսացվել է, ու ևս մեկ անգամ հորդորել խուսափել հանրային վայրեր գնալուց, միջոցառումների մասնակցելուց: Փաշինյանը նշել է նաև, որ Կենտրոնական բանկը դիմել է առևտրային բանկերին, որպեսզի վերջիններս վերանայեն կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող հաճախորդների վարկերի պայմանները: Վարչապետը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ խանութներում աժիոտաժ չանելու համար, քանի որ իրավիճակը, ըստ նրա, վերահսկելի է: «Այս պահին Եվրոպայի ռիսկային վայրերից եկող քաղաքացիները կմեկուսացվեն՝ ոմանք իրենց բնակավայրում, ոմանք՝ առանձին վայրերում: Այդպիսով որևէ հավելյալ ռիսկ չենք ավելացնում»,- ասել է Փաշինյանը՝ կոչ անելով բոլորին հանգստյան օրերը անցկացնել տանը: ԱՆ-ն հորդորում է հետևել հիգիենայի կանոններին և խուսափել հանրային վայրեր այցելելուց: Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |