Չինացի գիտնականները նկարագրել են երեխաների մոտ կորոնավիրուսի ընթացքը

Չինացի գիտնականները նկարագրել են  երեխաների մոտ կորոնավիրուսի ընթացքը

PanARMENIAN.Net - Երեխաներն ավելի հազվադեպ են հիվանդանում COVID-19 կորոնավիրուսային վարակով՝ մեծահասակներին հատուկ ախտանիշներից շատերը նրանց մոտ չեն արտահայտվում։ Սակայն, ըստ չինացի գիտնականների` վիրուսի ՌՆԹ-ն ավելի երկար է հայտնաբերվում նրանց արտաթորանքում, գրում է nplus1.ru-ն՝ Nature Medicine-ին հղումով։

Ենթադրվում է, որ վիրուսը երեխաներից մեծահասակներին կարող է փոխանցվել նաև այդ ճանապարհով՝ զուգարանից հետո ձեռքերը չլվանալու հետևանքով, ինչպես լինում է դեզինտերիայի ժամանակ։

Գիտնականները կարծում են նաև` քանի որ ախտանիշերը երեխաների մոտ շատ թույլ են արտահայտված և համակարգչային տոմոգրաֆիան նաև թոքաբորբ չի հայտնաբերել շատ դեպքերում, ապա, հավանաբար, երեխաների շրջանում հիվանդացության շատ դեպքեր ուղղակի չեն բացահայտվել։

Երեխաների շրջանում հիվանդացությունն ու մահացությունը ցածր է։

Գուանչժոուի Բժշկական համալսարանի աշխատակիցները Սիտանգ Գոնգի ղեկավարութամբ 745 երեխայի և 3174 մեծահասակի տվյալներ են մշակել։

Մարտի 15-ի տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 152,000-ը։ Մահացել է 5801 մարդ, ապաքինվել` մոտ 75,500-ը։

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---