Իրանում կորոնավիրուսից մեկ օրում 113 մարդ է մահացել

Իրանում կորոնավիրուսից մեկ օրում 113 մարդ է մահացել

PanARMENIAN.Net - Մարտի 15-ի դրությամբ՝ Իրանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահերի թիվն ավելացել է ևս 113-ով: Երկրում վիրուսից մահացել է մոտ 724 մարդ, վարակվածների ընդհանուր թիվը հասել է մոտ 13,938-ի, փոխանցում է AlJazeera-ն:

«Վերջին 24 ժամվա ընթացքում 1209 նոր դեպք է հաստատվել, նույն ժամանակահատվածում մահացել է 113 մարդ: Վիրուսից մահերի ընդհանուր թիվը հասել է 724-ի»,- հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ալիռեզա Վահաբզադեն:

Իրանում կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 4339 մարդ:

Իրանը Չինաստանից և Իտալիայից հետո ամբողջ աշխարհում երրորդն է կորոնավիրուսի տարածմամբ:

Կարդացեք նաև.Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---