«Հավատալ աստծուն և լվանալ ձեռքերը». ԻՊ ահաբեկիչները կորոնավիրուսի դեմ պայքարի խորհուրդներ են տվել

«Հավատալ աստծուն և լվանալ ձեռքերը». ԻՊ ահաբեկիչները կորոնավիրուսի դեմ պայքարի խորհուրդներ են տվել

PanARMENIAN.Net - Այն հրապարակվել է խմբավորման «Ալ-Նաբա» թրեթում:

Ուղեցույցում նշվում է, որ պետք է հեռու մնալ վարակված անձանցից, ուտելուց առաջ լվանալ ձեռքերը և խուսափել վարակի մեծ տարածում ունեցող շրջաններ այցելելուց, գրում է Lenta.ru-ն:

Ծայրահեղական խմբավորման անդամներն իրենց խորհուրդներին ավելացրել են նաև, որ պետք է «հավատալ աստծուն և նրա մեջ փնտրել ապաստան, քանզի հիվանդություններն իրենք իրենց չեն ծագում, այլ՝ Աստծո կամքով և հրամանով»:

Մարտի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված է մոտ 162,201 մարդ: Վիրուսից մահացել է մոտ 6000 մարդ, վերականգնվել՝ մոտ 75,000-ը:

Կարդացեք նաևԿորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---