Մանուչեհր Մոթթակի. Իրանն ու Հայաստանը իսկական բարեկամներ են

PanARMENIAN.Net - Իրանն ու Հայաստանը իսկական բարեկամներ են: Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթակին Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպմանը: Իրանի ԱԳՆ ղեկավարը գոհունակություն է հայտնել Օսեթիայում զինված հակամարտության ավարտի կապակցությամբ, որի հետեւանքները զգաց նաեւ Հայաստանը:



Մ.Մոթթակին նշել է նաեւ, որ Թեհրանը հավանություն է տալիս նավթա- եւ գազամուղների, ինչպես նաեւ էլեկտրակայանների ու ամբարտակների կառուցմանը: «Մենք ողջունում ենք Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմանն ու Հայաստանում արդյունաբերական նախագծերի զարգացմանն ուղղված ցանկացած նախագիծ»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը:



Նրա կարծիքով, ֆինանսական արտոնությունների տրամադրումը իրանցի գործարարներին կավելացնի իրանական ապրանքների տարանցումը Հայաստան եւ Կովկաս եւ կխթանի տնտեսական համագործակցությունը երկու երկրների միջեւ:



Իր հերթին, Արմեն Մովսիսյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա հարաբերությունների մակարդակով: Նրա կարծիքով, Հայաստանի հյուպատոսության բացումը Թավրիզում միայն կընդլայնի համագործակցությունը երկու երկրների գործարարների միջեւ, հաղորդում է IRNA գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---