LVMH-ն ձեռքերի ախտահանիչ միջոցներ կթողարկի Dior-ի, Givenchy-ի և Guerlain-ի գործարաններից

LVMH-ն ձեռքերի ախտահանիչ միջոցներ կթողարկի Dior-ի, Givenchy-ի և Guerlain-ի գործարաններից

PanARMENIAN.Net - Ֆրանսիական LVMH-ն օծանելիքի արտադրությամբ զբաղվող գործարանները կօգտագործի ձեռքերի ախտահանիչ միջոցներ ստեղծելու համար, գրում է Meduza-ն:

Ախտահանիչ միջոցները կարտադրվեն Dior, Givenchy և Guerlain-ի համար արտադրվող պարֆյումի գործարաններում:

Մարտի 15-ին ամբողջ Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակման մոտ 5423 դեպք կա, մահացել է մոտ 127 մարդ:

Նշվում է, որ LVMH-ն Ֆրասիայի կառավարությանն անվճար կփոխանցի այդ միջոցները, իսկ մատակարարումը կսկսվի մարտի 16-ից:

Առաջին շաբաթվա ընթացքում LVMH-ն 12 տոննա ախտահանիչ միջոց կարտադրի, և կանի դա, քանի դեռ անհրաժեշտ կլինի:

LVMH կոնցեռնը համաշխարհային առաջատարն է շքեղ ապրանքների արտադրության ոլորտում, այն միավորում է կոսմետիկա, հագուստ, զարդեր և այլ ապրանքատեսակներ արտադրող 75 ընկերություն: Սեփականատերը ֆրանսիացի գործարար Բերնար Արնոն է:

Կարդացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---