ԱՀԿ․ Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով 14,000 մարդ է վարակվել

ԱՀԿ․ Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով 14,000 մարդ է վարակվել

PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր զեկույցում տեղեկացրել է, որ մարտի 17-ի դրությամբ մեկ օրում աշխարհում 13,903 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է 862 հիվանդ։

Գրեթե բոլոր նոր դեպքերը՝ 13,874-ը, գրանցվել են Չինաստանից դուրս։ Չինաստանում գրանցվել է մեկ օրում 29 հիվանդացած և 14 մահ, գրում է «Դոժդը»։

ԱՀԿ-ն հայտնել է նաև, որ այլևս չի առանձնացնի մեկ տողով Չինաստանում գրանցված հիվանդության դեպքերը, քանի որ արդեն վարակումների և մահերի քանակը Չինաստանից դուրս ավելի շատ է, քան երկրի ներսում։

Եվս 4 երկիր տեղեկացրել է կորոնավիրուսով առաջին հիվանդների մասին՝ Ուզբեկստանը, Ուրուգվայը, Ռուանդան և Սեյշելները։

Հայաստանում մարտի 17-ի դրությամբ վարակի 64 դեպք կա, հիվանդներից մեկն ապաքինվել է։ Երկրում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված:

Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա է ճանաչել կորոնավիրուսի տարածումը։ Ընդհանուր առմամբ, աշխարհում կորոնավիրսուվ է հիվանդացել 167,511 մարդ, մահացել է 6606-ը։ Հիվանդությունը սկսեց տարածվել 2019-ի դեկտեմբերից չինական Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից։

ՀՀ առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Կադացեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---