The Beautified Project-ը չեղարկել է Երևանում համերգը17 մարտի 2020 - 16:34 AMT PanARMENIAN.Net - The Beautified Project խումբը չեղարկել է ապրիլի 6-ին Երևանում նախատեսված համերգը, քանի որ կորոնավիրուսի հետագա զարգացումը կանխելու նպատակով ՀՀ-ում հայտարարվել է արտակարգ դրություն: Այդ մասին ասվում է խմբի հիմնադիր Անդրե Սիմոնյանի ֆեյսբուքյան էջում: «Հարգելով կառավարության որոշումը, ցավոք, ստիպված ենք չեղարկել ապրիլի 6-ին նախատեսված համերգը: Տոմսերի հետվերադարձի գործընթացը կազմակերպելու համար մոտակա օրերին կտրամադրենք տեղեկություն և հեռախոսահամար»,- ասվում է գրառման մեջ։ Հայտնի ռուսաստանցի ռեփեր Բաստայի համերգը Երևանում, որը կայանալու էր մայիսի 3-ին, ևս հետաձգվել է: Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 64 դեպք, որոնցից 1-ն առողջացել է։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 17-ին Հայաստանն արգելել է 16 երկրի քաղաքացիների մուտքը երկիրը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |