Ռեստորանի տիրոջ բարեկամները ծեծել են FB-ում խնջույքին չմասնակցելու կոչ արած չարենցավանցուն

Ռեստորանի տիրոջ բարեկամները ծեծել են FB-ում խնջույքին չմասնակցելու կոչ արած չարենցավանցուն

PanARMENIAN.Net - Չարենցավանի մի բնակիչ հայտնել է, որ քաղաքի «Գինաց» ռեստորանի սեփականատիրոջ բարեկամներն իրեն ծեծել են այն բանից հետո, երբ ֆեյսբուքյան իր էջում կոչ է արել չմասնակցել տոնական խնջույքի:

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Պարետի որոշմամաբ՝ երկրում 20 հոգուց ավելի միջոցառումներ անցկացնել չի կարելի, որոշ բացառություններ կարող են գործել սգո արարողությունների համար: ՀՀ-ում կորոնավիրուսի 78 դեպք կա, մեկը բուժվել է:

«Գրառումիցս հետո 2 հոգի զանգում / գրում էին, որ խոսելու բան կա: Տեղ պայմանավորվեցինք, եկան խոսելու, ասում էին, որ իրենց ռեստորանն է ու պահանջում էին ջնջել գրառումը, ես ասեցի, որ չեմ կարող ջնջել, քանի որ ամբողջ քաղաքն արդեն կարդացել է: Հետո էլ ասին՝ բա որ մեզ վիրավորեն, ես էլ ասեցի՝ որ վիրավորեն, կջնջեմ վիրավորական մեկնաբանությունները, եթե դա է խնդիրը: Խոսացինք, վերջացրեցինք, թեքվեցին, որ գնան, միանգամից շրջվեցին, հարձակվեցին, խփեցին, հետո նստեցին իրենց Opel մակնիշի ավտոմեքենան ու փախան»,-պատմել է քաղաքացին, գրում է Shamshyan.com-ը:

Նա հայտնել է, որ կատարվածի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:

Ավելի վաղ Էջմիածնում նշանադրությունից և կորոնավիրսուվ հոսպիտալացիմից հետո հայտնի դարձած կնոջ բարեկամները հարձակվել էին դեպքի առթիվ տեսանյութ պատրաստած բլոգերի վրա ու ծեծել նրան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---