Կենսաթոշակներն ու նպաստները չեն ուշանա. Շահառուի բնակության վայր կհասցվեն

Կենսաթոշակներն ու նպաստները չեն ուշանա. Շահառուի բնակության վայր կհասցվեն

PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու համար:

«Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չի լինի, տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:

Նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020-ի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետն, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև մայիսի 31-ը։ Սոցապ ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է ՀՀ-ում: Այս նպատակով բանկ գնալու անհրաժեշտություն ևս չկա։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը ՀՀ արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Երկրում կորոնավիրուսով վարակված 84 անձ կա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---