Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցությունը չի հանգեցնի ցանկալի արդյունքների

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցությունը չի հանգեցնի ցանկալի արդյունքների: Այդ մասին հայտնել է թուրք քաղաքագետ Միտատ Չելիկպալան: «Նախ` Հայաստանը չի ցանկանա Թուրքիայի միջնորդությունը, երկրորդը` գերտերությունները` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, դժվար թե կցանկանան բաց թողնել իրենց մենատիրությունն այդ հարցում: Ուստի Անկարան ջանում է ղարաբաղյան հակամարտությունը համախմբված ուժերով լուծել` հաշվի առնելով Ադրբեջանի շահերը: Կարծում եմ` Թուրքիան Մոսկվայի հետ համագործակցության դեպքում կկարողանա օգնել այդ խնդրի լուծմանը»,- նշել է նա:



Դրա հետ մեկտեղ թուրք քաղաքագետը գտնում է, որ, չնայած այն բանին, որ Թուրքիան գտնվում է բարդ իրադրության մեջ, նա իր ողջ ուժերով ջանում է պաշտպանել Ադրբեջանի շահերը: «Պատահական չէ, որ Անկարան ամենուրեք որպես Հայաստանի հետ սահմանների բացման նախապայման պահանջում է ազատագրել Ադրբեջանի օկուպացված տարածքները: Բայց թե որքանով նրան կհաջողվի այսուհետ էլ պաշտպանել Բաքվի շահերը, ցույց կտա ժամանակը: Բայց հետզհետե դա ավելի բարդ է դառնում: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ Թուրքիան ոչ մի ճնշման տակ չի մատնի եղբայրական Ադրբեջանի շահերը: Դա այն կարմիր գիծն է, որը Թուրքիայի իշխանությունները չեն կարողանա հատել, որովհետեւ թուրք ժողովուրդն իրենց չի հասկանա»,- ընդգծել է Չելիկպալան, գրում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---