ԱԳՆ․ Դեպի ՀՀ չվերթեր կան Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդիից

ԱԳՆ․ Դեպի ՀՀ չվերթեր կան Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդիից

PanARMENIAN.Net - ԱԳՆ-ն հորդորում է Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին, Հայաստան վերադառնալիս, օգտվել օդային հաղորդակցությունից, քանի որ Վրաստանը մարտի 18-ից փակել է մուտքը բոլոր արտասահմանցիների համար։

Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը տեղեկացրել է, որ չվերթեր կան Ռոստովից, Պյատիգորսկից, Մինվոդիիդ և Մոսկվայից։

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն էլ նշել է, որ սահմանափակվել է ՌԴ և ՀՀ ցամաքային և օդային կապը, սակայն, ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներն ու նրանց ընտանիքների անդամները, նույնիսկ եթե նրանք ՀՀ քաղաքացի չեն, կարող են վերադառնալ բացառապես օդային ուղիներով։

Նաղդալյանը հավելել է նաև, որ ԵՄ անդամ երկրները որոշել են 30 օր ժամկետով, որը կարող է երկարաձգվել, արգելեն արտասահմանցիների մուտքը ԵՄ երկրներ։ ՀՀ քաղաքացիները պետք է ձեռնպահ մնան ԵՄ երկրներ այցելությունից։

30 օր ժամկետով արգելափակվել է օտարերկրացիների մուտքը ԵՄ+ տարածք՝ այսինքն ԵՄ, շենգենի երկրներ, Շվեյցարիա, Իռլանդիա, Նորվեգիա, Լիխտենշտեյն։ Մարտի 19-ին Շարմ էլ Շայխ-Երևան վերջին չվերթն է, որով այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացիների մուտքը Վրաստանի տարածք արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով, նաև օդային ու ծովային ճանապարհներով)։ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` երկու երկրի միջև բեռնափոխադրումներն իրականացվում են անխափան:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---