Գերմանական շոուի մասնակիցները 1.5 ամիս չգիտեին կորոնավիրուսի մասին18 մարտի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայում «Աշխարհից կտրված» (Big Brother) ռեալիթի շոուի մասնակիցները մոտ մեկուկես ամիս անցկացրել են իզոլացված՝ տեղյակ չլինելով կորոնավիրուսի պանդեմիայի մասին։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, կանոնների համաձայն՝ հերոսները կապ չունեին արտաքին աշխարհի հետ և գաղափար չունեին, թե ինչ է կատարվում դրսում: Ընթացիկ սեզոնին մասնակցում էր 14 մարդ: Նրանցից 10-ը «մեկուսացվել» էին փետրվարի 6-ին, երբ կորոնավիրուսի բուռն տարածում դեռ չկար, 4-ն՝ ավելի ուշ, երբ երկրում դեռ խուճապային իրավիճակ չէր։ Շոուի պրոդյուսերները որոշել էին չտեղեկացնել մասնակիցներին, սակայն հեռուստադիտողների քննադատության պատճառով փոխել են որոշումը: Նրանք հայտնել են մարտի 17-ին հատուկ էպիզոդի թողարկման մասին, որի շրջանակում մասնակիցները կարող էին հարցեր ուղղել աշխարհում կատարվող իրադարձություններից ու կապ հաստատել հարազատների հետ: Լուրն իմանալուց գեռո մասնակիցները շոկի մեջ էին ու չէին կարողանում սթափ արձագանքել, այնուհետև ուշքի են եկել ու, չնայած բժիշկների զգուշացումներին, սկսել են գրկախառնվել ու համբուրվել։ Շոուի մասնակիցների բարեկամներն առողջ են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր կորոնավիրուսի պանդեմիայի մասին: Գերմանիայում վարակվածների թիվն անցել է 10,000-ը, մահացել է 26 մարդ: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները նամակով դիմել են կառավարությանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով Սունակին ուղղված նամակում նաև անդրադարձ է կատարվում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը |