Թուրք նախկին դիվանագետները բողոքում են Հայոց ցեղասպանության համար ներողություն խնդրելու դեմ

PanARMENIAN.Net - Մի խումբ պաշտոնից հեռացած դիվանագետներ կտրուկ քննադատության են ենթարկել Ինտերնետում 1915թ. իրադարձությունների առիթով ստորագրահավաքի քարոզչությունը եւ գտնում են, որ թուրք մտավորականությունը չպետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության համար: Դիվանագետները հայտարարություն են տարածել, որում թուրք մտավորականների նախաձեռնությունը որակավորում են որպես «աչառու, սխալ եւ ազգային շահերին չարձագանքող»: Ինչպես գրում է Hurriyet Daily News-ը, հայտարարության տակ իրենց ստորագրությունն են դրել մոտ 60 նախկին դեսպաններ եւ պաշտոնից հեռացած դիվանագետներ: «Դա ոչ գրագետ եւ միակողմանի հայացք է, որը խոսում է սեփական պատմության հանդեպ ոչ հարգալից վերաբերմունքի մասին եւ մատնում է մեր ժողովրդին, որն ահաբեկչական կազմակերպություններից կորուստներ է կրել Օսմանյան կայսրության վերջին օրերին եւ հանրապետության կայացման ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել է Շյուքրյու Էլեքդագը ու Օնուր Օյմենը: Հայտարարության հեղինակները նաեւ հիշեցնում են, որ Հայաստանը մերժել է 1915թ. իրադարձությունների պարզման համար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը:



Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---